Ըմբշամարտի ԵԱ. Էդգար Ենոքյանը 1/8 եզրափակչում հաղթել է Նիկոլայ Սեբանին

Ըմբշամարտի ԵԱ. Էդգար Ենոքյանը 1/8 եզրափակչում հաղթել է Նիկոլայ Սեբանին

PanARMENIAN.Net - Թբիլիսիում մեկնարկել է ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը: Մինչև 96կգ քաշային կարգում հայ ըմբիշ Էդգար Ենոքյանը1/8 եզրափակչում հաղթել է Նիկոլայ Սեբանին Մոլդովայից:

Մենամարտն ավարտվել է 3:1 հաշվով հայ ըմբշի օգտին: Քառորդ եզրափակչում Ենոքյանը կհանդիպի Էգզոն Շալոյի (Ալբանիա) հետ, որը հաղթել է Մայքլ Մանեային (Ռումինիա):

Մինչև 66 կգ քաշային կարգում Եվրոպայի 2012թ. առաջնության բրոնզե մրցանակակիր Դավիթ Սաֆարյանը 1/8 եզրափակչում կմենամարտի ֆրանսցիացի Էրիկ Մաքսիմ Ֆիկեի հետ:

Ազատ ոճի ըմբիշներից Հայաստանի հավաքականում հանդես կգան նաև Միհրան Ջաբուրյանը (55կգ), Արթուր Առաքելյանը (60կգ), Գրիգոր Գրիգորյանը (66կգ), Մուսա Մուրթազալիևը (84կգ) և Անդրանիկ Գալստյանը (120կգ):

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---