Ազատ ոճի ըմբիշ Դավիթ Սաֆարյանը դուրս է եկել ԵԱ քառորդ եզրափակիչ![]() 19 մարտի 2013 - 14:40 AMT PanARMENIAN.Net - Այսօր Թբիլիսիում մեկնարկել է ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը: Հանդես են գալիս մինչև 66 և 96կգ քաշային կարգերի ազատ ոճի ըմբիշները: Հայաստանը մինչև 66կգ քաշային կարգում ներկայացնում է ԵԱ 2012թ. բրոնզե մրցանակակիր Դավիթ Սաֆարյանը: 1/8 եզրափակչում Սաֆարյանը հանդիպել է Էրիկ Մաքսիմո Ֆիկեի հետ (Ֆրանսիա): Առաջին մրցափուլում նա հաղթել է 3:0 հաշվով, իսկ երկրորդում՝ 2:1: Սաֆարյանը դուրս է եկել հաջորդ փուլ, և քառորդ եզրափակչում հայ մարզիկի մրցակիցը կլինի Ալեքսանդր Կոնտոև (Բելառուս)-Սեբաստյան Դաում (Գերմանիա) զույգի հաղթողը: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |