Ադրբեջանցի երիտասարդները որոշել են անզեն երթ կատարել դեպի Արցախ

Ադրբեջանցի երիտասարդները որոշել են անզեն երթ կատարել դեպի Արցախ

PanARMENIAN.Net - Ադրբեջանցի երիտասարդները որոշել են անզեն երթ կատարել դեպի Աղդամ (ներկայիս Ակնա): Երիտասարդությունը հետիոտն անզեն երթի կոչ է անում դեպի Ղարաբաղ, գրում է haqqin.az-ը: Այդ կապակցությամբ Facebook ցանցում էջ է բացվել, որտեղ զեկետղված է կոչը:

«20 տարիների ընթացքում չլուծված խնդիրը մենք ինքներս կլուծենք: Ոչ միջազգային ուժերը, ոչ գործող իշխանությունը չեն դատապարտի մեզ դրա համար: Մենք պատերազմ չենք ուզում: Մենք տուն ենք վերադառնում: Սերը Ղարաբաղի հանդեպ մենք գործնականում կդրսևորենք: Ոտքով ու առանց զենքի: Որքան շատ մենք լինենք, այնքան քիչ կլինեն մեր ճանապարհի խոչընդոտները: Մենք ողջ աշխարհին ցույց կտանք, որ իրավացի ենք»-ասվում է Facebook-ում զետեղված հաղորդագրության մեջ:

Կազմակերպիչները կոչ են անում հավաքվել մայիսի 8-ին Աղդամի շրջանի մուտքի մոտ:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---