Հռոմի պապը Սերժ Սարգսյանի հետ ավելի երկար է զրուցել, քան այլ նախագահների

Հռոմի պապը Սերժ Սարգսյանի հետ ավելի երկար է զրուցել, քան այլ նախագահների

PanARMENIAN.Net - Հռոմի պապ Ֆրանսիսկոս Առաջաինի գահակալության արարողությունից հետո նա հանդիպել է տարբեր երկրների նախագահների, այդ թվում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ:

Ինչպես հայտնում է «Nouvelles d`Arménie»-ին, Հռոմի պապը Սերժ Սարգսյանի հետ ավելի երկար է զրուցել, քան այլ նախագահների:

Ուլիս Գոսսեն, որը ռեպորտաժ էր նախապատրաստել գահակալության արարողությունից BFM TV համար, նշել է, որ Հայաստանը հատուկ տեղ է զբաղեցնում քրիստոնեական աշխարհում, լինելով այն երկիրը, որն առաջինն է որպես պետական կրոն ընդունել քրիստոնեությունը:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---