ՌԴ կառավարությունը հաստատել է ՀՀ հետ ռազմատեխնիկական համագործակցության զարգացման մասին պայմանագրի նախագիծը

ՌԴ կառավարությունը հաստատել է ՀՀ հետ ռազմատեխնիկական համագործակցության զարգացման մասին պայմանագրի նախագիծը

PanARMENIAN.Net - ՌԴ կառավարությունը հավանություն է տվել ՀՀ հետ ռազմատեխնիկական համագործակցության զարգացման մասին պայմանագրի նախագծին: Կառավարությունը հանձնարարել է Ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայությանը բանակցել Հայաստանի հետ պայմանագրի ստորագրման վերաբերյալ, համապատասխան փաստաթուղթը զետեղված է իրավական տեղեկատվության պաշտոնական պորտալում:

Պայմանագրով որոշվում է ռազմական արտադրանքի մատակարարման կարգը: Պայմանագրերը կնքվում են առանց ապրանքի ներկրման արտոնագրերի: Ինչպես ասվում է փաստաթղթում, արտադրանքի գները ձևավորվում են ըստ առաքիչ երկրի օրենսդրության, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Ըստ պայմանագրի Հայաստանն ու Ռուսաստանը պարտավորվում են ապահովել միմյանց մտավոր գործունեության արդյունքների իրավունքների պաշտպանությունը: Պայմանագիրը կկնքվի 5 տարով:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---