Ֆրանսիայի քաղաքական գործիչները որոշել են բարեկամություն անել Արցախի Հանրապետության հետ

Ֆրանսիայի քաղաքական գործիչները որոշել են բարեկամություն անել Արցախի Հանրապետության հետ

PanARMENIAN.Net - Ֆրանսիայի ԱԺ և Սենատի մի խումբ պատգամավորներ, ինչպես նաև նախկին պատգամավորներ ու մի շարք ֆրանսիական քաղաքների ներկայացուցիչներ որոշել են բարեկամության շրջանակ ստեղծել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ: Մարտի 19-ին ընդունվել է հայտարարություն, որտեղ ասվում է.

«Նկատի ունենալով Մարդու իրավունքների ընդհանուր հռչակագրում ամրագրված հիմնարար ազատությունների ու ժողովրդավարական արժեքների կարևորությունը, բոլոր ժողովրդների, այդ թվում Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, Հարավային Կովկասում խաղաղության ու կայունության հաստատման անհրաժեշտությունը, ինչպես նաև աջակցելով ԵԱՀԿ ՄԽ համանախագահների ջանքերին ուղղված ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ու Ֆրանսիայի կողմից այդ ուղղությամբ ձեռնարկվող քայլերին, և ողջունելով Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ու իշխանությունների քայլերն, ուղղված ազատ ժողովրդավարական հասարակության ստեղծմանն ու զարգացմանը, ինչպես նաև հաշվի առնելով, որ Արցախի ժողովրդի մեկուսացումը միջազգային գործընթացներից չի նպաստում ժողովրդների երկխոսությանն ու խաղաղության հաստատմանը, մենք՝ Ֆրանսիայի քաղաքական գործիչներս, պատգամավորներս ու սենատորներս, հայտարարում ենք Արցախի հետ բարեկամության շրջանակ ստեղծելու մասին»:

Հայտարարության տակ իրենց ստորագրություններն են դրել Մարսելի առաջին փոխքաղաքապետ, նախկին պատգամավոր Ռոլան Բլյումը, ԱԺ պատգամավորներ Վալերի Բուայեն, որը Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող բանաձևի հեղինակն է, Ֆրանսուա Ռոշբլուանը, Ռենե Ռուկեն, սենատորներ Սոֆի Ժուասեն, Ֆիլիպ Մարինը, ԱԺ նախկին պատգամավոր Ժորժ Կոլոմբիեն և այլոք:

Նախաձեռնող խումբը կոչ է արել իր գործընկերներին միանալ այս հայտարարությանը, հայտնում է Հայաստանի Հանրային հեռուստատեսությունը:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---