Քիչ առաջ ԿԸՀ-ն ստացել է 1-ին հայտը` ՀՀԿ ներկայացուցիչներից![]() 20 մարտի 2013 - 18:11 AMT PanARMENIAN.Net - Քիչ առաջ Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացվեց Երևանի ավագանու մայիսի 5-ի ընտրություններին առաջադրման առաջին հայտը: Գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթեր ներկայացրեցին ՀՀԿ-ի ներկայացուցիչները: Այս մասին PanARMENIAN.Net ի թղթակցին հայտնեց ԿԸՀ-ի նախագահի մամուլի քարտուղար Հերմինե Հարությունյանը: «Ներկայացվել են բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը: Հանձնաժողովը կուսումնասիրի դրանք, որից հետո ընտրական ցուցակը կհրապարակվի ԿԸՀ-ի կայքում», - ասաց նա: ՀՀԿ-ի համամասնական ցուցակի առաջին երեք հորիզոնականները զբաղեցնում են Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, Հայաստանի շախմատի ակադեմիայի հիմնադիր-նախագահ, գրոսմայստեր Սմբատ Լպուտյանը, Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանը: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |