Արևմտյան Կովկասը Օլիմպիադա-2014-ի շեմին է

Արևմտյան Կովկասը Օլիմպիադա-2014-ի շեմին է

PanARMENIAN.Net - Մարտի 18-19 Դոնի Ռոստովում տեղի ունեցավ «Արևմտյան Կովկաս. Արդիական խնդիրներ» թեմայով գիտաժողովը: Գիտաժողովը կազմակերպել էր Կովկասագետների գիտական ընկերակցությունը, ընկերակցության նախագահ, պատմական գիտությունների դոկտոր Ալեքսանդր Կռիլովը: Գիտաժողովի աշխատանքներին մասնակցեցին Ռուսաստանի, Հայաստանի, Ադրբեջանի, Աբխազիայի, Կաբարդինո-Բալկարիայի, Ուկրաինայի ներկայացուցիչների: Հայաստանը ներկայացնում էին և զեկույցներով հանդես եկան Կովկասագետների գիտական ընկերակցության հայկական բաժանմունքի ղեկավար Գագիկ Ավագյանը «Օլիմպիադա-2014-ը միջազգային և տարածաշրջանային անվտանգության համատեքստում» զեկույցով և PanARMENIAN.Net ի քաղաքական մեկնաբան Կարինե Տեր-Սահակյանը «Ռուսաստանի կերպարը հետխորհրդային տեղեկատվական տարածքում (Հայաստանի օրինակով)»: Նմանատիպ զեկույցով հանդես եկավ նաև ադրբեջանցի լրագրող Վաֆա Ֆարաջևան: Բանավեճի ընթացքում ուշադրության կենտրոնում էր Սոչիի 2014թ. Օլիմպիադան: Երկօրյա գիտաժողովի արդյունքում ընդունվեց ամփոփիչ հայտարարություն, որտեղ մասնավորապես ասվում է. «Մենք՝ գիտնական կովկասագետներս, զանգվածային լրատվության միջոցների և Ռուսաստանի ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչներս, այդ թվում Հյուսիսկովկասյան դաշնային շրջանի, Աբխազիայի, Ադրբեջանի, Հայաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչները խորհրդաժողովի ընթացքում քննարկել են խնդիրների լայն շրջանակ, որոնք կարևոր նշանակություն ունեն Արևմտյան Կովկասի համար 2014թ. Օլիմպիական խաղերի շեմին և անդրադարձել են պատմական անցյալի վիճահարույց ասպեկտներին»: Օլիմպիադան, որն առաջին անգամ է տեղի ունեցել Կովկասում, կոչված էր ներկայացնելու տեղի ժողովրդների և մշակույթների ողջ բազմազանությունը, համատեղ ջանքերի միջոցով լուծելու համար այս բարդ բազմազգ տարածաշրջաննի ազգամիջյան խնդիրները:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---