Վենետիկի մխիթարյան միաբանության գրական ժառանգության թվայնացման համար ՀՀ կառավարությունը 54 մլն դրամ է հատկացրել![]() 21 մարտի 2013 - 13:58 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի կառավարությունը որոշել է ՀՀ 2013 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարությանը 2013 թվականի առաջին եռամսյակում որոշել է հատկացնել 53500.0 հազար դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Նվիրատվություններ այլ շահույթ չհետապնդող կազմակերպություններին» հոդվածով)՝ Վենետիկի Մխիթարյան Միաբանության ձեռագրատանը և մատենադարանում պահվող հայկական ձեռագիր մատյանների և հազվագյուտ, հնատիպ գրքերի թվայնացման աշխատանքներն իրականացնելու նպատակով Վենետիկի Մխիթարյան Միաբանության կողմից թվայնացնող հիմնական և օժանդակ սարքվորումներ ձեռք բերելու համար: Ինչպես հայտնել է սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը կառավարության նիստում, հատկացվող միջոցները թույլ կտան թվայնացնել Մխիթարյան մատենադարանում պահվող շուրջ 3000 ձեռագրերը, ձեռագրատանը և գրադարանում պահվող ավելի քան 200.000 հնատիպ գրքերը, ինչպես նաև 1700-ական թվականներից մինչև այսօր դիվանական փաստաթղթերը : Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս |