ԵՄ-ն կարող է կարեւոր դեր կատարել ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում21 հոկտեմբերի 2005 - 14:01 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը նախօրեին Բրյուսելում հայտարարել է, որ Եվրոպական Միությունը կարող է շատ կարեւոր դեր խաղալ ինչպես ղարաբաղյան խնդրի կարգավորման բանակցային գործընթացում, այնպես էլ բանակցությունների արդյունքում ձեռք բերված գործնական պայմանավորվածությունների իրագործման ընթացքում: Ռոբերտ Քոչարյանն ասել է այս մասին Եվրոպական Միության միասնական պաշտպանական եւ արտաքին քաղաքական հարցերով բարձր ներկայացուցիչ Խավյեր Սոլանայի հետ հանդիպումից հետո: Իր հերթին Խավյեր Սոլանան հույս է հայտնել, որ կողմերը կօգտագործեն գոյություն ունեցող հնարավորությունները` հակամարտությունը լուծելու համար եւ հայտարարել է այդ գործընթացին աջակցելու ԵՄ պատրաստակամության մասին: Խավյեր Սոլանան եւ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել են, որ շփվել են ինչպես «հին, բարի ընկերներ» եւ քննարկել են երկու հիմնական թեմաներ. ղարաբաղյան հակամարտության կարագովորումը եւ Եվրոպական հարեւանության քաղաքականության շրջանակներում ԵՄ-ի հետ Հայաստանի հարաբերությունները, հաղորդում է «Մեդիամաքս» գործակալությունը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |