Իվանյան գյուղի դպրոցական գրադարանում գեղարվեստական գրքեր չկան![]() 21 մարտի 2013 - 21:06 AMT PanARMENIAN.Net - Ասկերանի շրջանի Իվանյան գյուղի 195 աշակերտ ունեցող միջնակարգ դպրոցի գրադարանի 6182 գրքից բաղկացած ֆոնդում ընդամենը 305 գեղարվեստական գիրք կա: Գրադարանավար Լենորա Գրիգորյան karabakh-open.info-ին տեղեկացրել է, որ համայնքում դպրոցական գրադարանից բացի, ուրիշ գրադարան չկա: Եղած գեղարվեստական գրակունությունը ժամանակին անձամբ է հավաքել շրջանի տարբեր գյուղերից: «1993 թվականից գրադարանավար եմ աշխատել Խրամոթ գյուղի դպրոցում եւ այնտեղ մի կերպ գրադարան եմ ստեղծել: Երբ հիմնադրվեց Իվանյանը, եւ առանձին դպրոց բացվեց, ես տեղափոխվեցի այստեղ եւ նորից զրոյից սկսեցի գրադարան ստեղծել: Եղած աղքատիկ գրականությունը շրջանի ժողկրթբաժնի հատկացրած նոր հրատակաությամբ գրքերն են հիմնականում»,-ասել է Լենորա Գրիգորյանը: Այժմ դպրոցական գրադարանը 55 օգտվող ունի, ովքեր սակայն օգտվում են ոչ թե եղած գրականությունից, այլ, այսպես ասած, գրադարանի շրջիկ կետից: Բանն այն է, որ Լեոնորա Գրիգորյանն ամիսը մի քանի անգամ գալիս է Ստեփանակերտ եւ ծրագրային գեղարվեստական գրքեր վերցնում Հ.Թումանյանի անվան մանկական գրադարանից, որից էլ հիմնականում օգտվում են աշակերտներն ու ուսուցիչները: «Երեխաները շատ են դիմել մեզ՝ խնդրելով ավելացնել գեղարվեստական գրականության ցանկը, բայց, ցավոք, ներկա դրությամբ ստիպված ենք բավարավել եղածով»,- պատմել է Լենորա Գրիգորյանը: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |