Լևոն Արոնյան. Երկար մտածեցի, թե ինչպես Ռաջաբովի համար խնդիրներ ստեղծեմ![]() 22 մարտի 2013 - 11:39 AMT PanARMENIAN.Net - Հավակնորդների մրցաշարում Թեյմուր Ռաջաբովի (Ադրբեջան) նկատմամբ տարած վստահ հաղթանակից հետո Լևոն Արոնյանն ասաց, որ իր մրցակիցը լավ էր պաշտպանվում: «Ես կարծում էի, որ իմ դիրքը լավն է և շատ ժամանակ կա, ուստի, երկար մտածեցի Ռաջաբովի համար խնդիրներ ստեղծելու համար»,-խոստովանել է Արոնյանը: Հայ գրոսմայստերն առավելություն ստացավ 24.g5. քայլից հետո: «Պետք է ասեմ, որ մինչև վերջին պահը նա շատ լավ էր պաշտպանվում: Միայն հաջողության շնորհիվ ինձ հաջովեց կոտրել նրա դիմադրությունը»,-հավելել է համաշխարհային վարկանիշի երկրորդ համարը: Հաղթանակից հետո Արոնյանը վաստակեց 4,5 միավոր և հավակնորդների մրցաշարում Մագնուս Կարլսենի հետ կիսում է 1-2 տեղերը: 7-րդ տուրում Արոնյանի մրցակիցը կլինի Ալեքսանդր Գրիշչուկը: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |