«Արմենիա» շոգենավը նավարկել է Անգլիայի ու ԱՄՆ միջև և խորտակվել է 1915 թվականին![]() 22 մարտի 2013 - 14:22 AMT PanARMENIAN.Net - Այն փաստը, որ «Արմենիա» շոգենավը նավարկում էր բաց ծովում և բեռներ էր փոխադրում Հյուսիսային Ատլանտիկայում, ինչը նորություն է նաև հայերից շատերի համար: «Արմենիա» բեռնատար շոգենավը նավարկում էր Մեծ Բրիտանիայի ու Հյուսիսային Ատլանտիկայի միջև 20-րդ դարի սկզբին: Նրա նավաբեկության վերջին վայրը հայտնի չէր մինչև 2008 թվականը: Շոգենավը կառուցվել է 1896 թվականին Բելֆաստի Harland & Wolff ընկերությունում, որտեղ հետո կառուցվեց «Տիտանիկը»: Նավը 156 մ երկարություն ուներ ու 8825 տոննա ծավալ: Նավը շահագործման հանձնվեց 1895թ. նոյեմբերի 25-ին: Նավը ստացել է իր անվանումը սուլթան Աբդուլ Համիդ Երկրորդի ժամանակ հայերի կոտորածի մասին հաղորդագրություններից հետո: Դա փոքր, բայց նշանակալի ժեստ էր ի սատարումն հայ ժողովրդի: «Արմենիա» շոգենավն իր վերջին ուղևորությունը սկսել է 1915 թվականին 175 ուղևորներով: Հունիսի 28-ին նավը ենթարկվեց գերմանական սուզանավի գրոհին և ջրի տակն անցավ հաշված րոպեների ընթացքում: Զոհվեց 29 մարդ, այդ թվում 19 ամերիկացի: Զոհերի մեծ մասը աֆրոամերիկացիներ էին: Նավաբեկության վայրը հայտնաբերվեց 2008 թվականին, գրում է Տիգրան Քալաջյանը The Armenian Mirror-spectacor-ում: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |