ՀՀ ՊՆ ղեկավարը եւ ԱՀՀ ներկայացուցիչները քննարկել են Հայաստան-ԱՄՆ հարաբերություններին առնչվող հարցեր

PanARMENIAN.Net - ՀՀ նախագահին առընթեր ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանն ընդունեց Ամերիկայի հայկական համագումարի տնօրենների խորհրդի նախագահ Էնթոնի Պարսամյանի գլխավորած պատվիրակությանը: Այդ մասին PanARMAENIAN.Net-ի թղթակցին է հայտնել Հայաստանի պաշտպանության նախարարի մամլո քարտուղար գնդապետ Սեյրան Շահսուվարյանը: Հանդիպմանը մասնակցում էին ԱՀՀ-ի գործադիր տնօրեն Բրայըն Արդունին, ԱՀՀ-ի Հայաստանի տարածաշրջանի տնօրեն Արփի Վարդանյանը: Է.Պարսամյանը ներկայացրեց ՀՀ պաշտպանության նախարարի առաջիկայում ԱՄՆ պաշտոնական այցի շրջանակներում ԱՀՀ-ում կայանալիք հանդիպումների ծրագիրը: Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձան Հայաստան-ԱՄՆ հարաբերություններին, հատկապես` ռազմական համագործակցության ոլորտին, ԱՄՆ-ի օգնությանը Հայաստանին, ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին:
 Ուշագրավ
---