Հայաստանի կենսական շահերին վերաբերող հարցերում Զամբիան հավասարակշռված դիրքորոշում է որդեգրել![]() 22 մարտի 2013 - 15:37 AMT PanARMENIAN.Net - Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Զամբիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ֆրեդերիկ Շումբա Հափունդայը, հայտնում է նախագահի մամլո ծառայությունը: Շնորհավորելով դեսպանին մեր երկրում դիվանագիտական առաքելությունն սկսելու կապակցությամբ՝ Նախագահը նշել է, որ Հայաստանը հետաքրքրված է աֆրիկյան երկրների, ինչպես նաև աֆրիկյան մայրցամաքում և միջազգային ասպարեզում իր դերն աստիճանաբար ամրապնդող Աֆրիկյան միության հետ, որտեղ Հայաստանի Հանրապետությունն ունի դիտորդի կարգավիճակ, համագործակցությամբ, հարաբերությունների խորացմամբ: Հանրապետության ղեկավարը գոհունակությամբ է փաստել, որ միջազգային կառույցների շրջանակներում Հայաստանը և Զամբիան արդյունավետորեն են համագործակցում. Հայաստանի կենսական շահերին վերաբերող հարցերում Զամբիան մշտապես ցուցաբերել է հավասարակշռված դիրքորոշում: Դեսպան Ֆրեդերիկ Շումբա Հափունդայը շնորհակալություն է հայտնել Սերժ Սարգսյանին շնորհավորանքի համար և ՀՀ նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ նրան փոխանցել իր երկրի նախագահի շնորհավորական ուղերձն ու բարեմաղթանքները: Հանդիպմանը քննարկվել են երկու երկրների միջև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության հնարավորությունները: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |