Արդեն 11 օր Հռոմի օդանավակայանում գտնվող ՀՀ քաղաքացիներն այսօր կվերադառնան![]() 22 մարտի 2013 - 18:09 AMT PanARMENIAN.Net - Իտալիայում ՀՀ դեսպանության աշխատակիցները այսօր այցելել են Հռոմի օդանավակայանում արգելափակված ՀՀ քաղաքացիներին, որոնք վստահեցրել են, որ իրենք սննդի, օդանավակայանի տարանցիկ գոտում տեղաշարժման, բուժոգնության և կապի միջոցների հետ որևիցե խնդիր չունեն։ ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ հանդիպում է կայացել նաև օդանավակայանի ոստիականապետի հետ, որը վերհաստատել է, որ արգելափակման պատճառ է հանդիսացել նշված քաղաքացիների փաստաթղթերում հայտնաբերված անճշտությունները և վստահեցրել է, որ մինչև ՀՀ քաղաքացիների Հայաստան վերադառնալը նրանց օրինական իրավունքները ամբողջությամբ կհարգվեն։ Նախատեսվում է, որ 13 ՀՀ քաղաքացիները այսօր երեկոյան Alitalia ավիաընկերության չվերթով կվերադառանան Երևան: Հիշեցնենք, որ ՀՀ քաղաքացիները Հռոմի օդանավակայնում են մարտի 9-ից: Նրանց մի մասը մարտի 11-ին վերադարձել է, իսկ մյուսների մոտ չեն եղել որոշ անհրաժեշտ փաստաթղթեր: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |