Իսրայելի վարչապետ Բ.Նեթանյահուն ներողություն է խնդրել Թուրքիայի վարչապետից![]() 22 մարտի 2013 - 21:24 AMT PanARMENIAN.Net - Ինչպես հայտնում է Reuters-ը Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն ներողություն է խնդրել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանից՝ 2010-ին Իսրայելի կողմից շրջափակված Գազա մեկնող ակտիվիստների նավատորմի վրա հարձակվելու համար: Միջադեպի հետևանքով 9 թուրք էր զոհվել, իսկ երբեմնի դաշնակիցներ Իսրայելի և Թուրքիայի հարաբերությունները ծայրահեղ լարվել էին: Թուրքական Hurriyet-ն այս առիթով գրում է, որ ի սկզբանե ամերիկյան դիվանագիտական աղբյուրից հայտնի դարձած տեղեկությունը հաստատել են թուրքական պաշտոնական աղբյուրները: Իսկ տեղեկությունն ամերիկյան աղբյուրներից է տարածվել, որովհետև Նեթանյահուն Էրդողանի հետ խոսել է այսօր հեռախոսով` Իսրայելում գտնվող ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի նախաձեռնությամբ: Սա եղել է Նեթանյահու-Էրդողան առաջին հեռախոսազրույցը 3 տարվա մեջ: Էրդողանն ընդունել է ներողությունը: Դեռ 2010-ին էր Թուրքիան Իսրայելից ներողություն պահանջել, փոխհատուցում և Գազայի շրջափակման վերացում: Hurriyet-ը գրում է, որ թուրք-իսրայելական հարաբերությունների բարելավումը կնպաստ տարածաշրջային կարգավորմանը՝ Սիրիայի հակամարտության տարածման համատեքստում: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |