Ա.Հովհաննիսյան. Պահեստազորայինների` զորավարժություններին մասնակցելը պլանային է![]() 23 մարտի 2013 - 14:10 AMT PanARMENIAN.Net - Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն այսօր մեկանաբանել է արդեն մի քանի օր տարածվող խուճապը, որի պատճառը, ինչպես պարզաբանվում է, պահեստազորայինների` զորավարժությունների մասնակցելն է: «Բանակում տեղի ունեցող ամեն մի զորավարժություն մանրակրկիտ պլանավորվում է մեկ տարի առաջ՝ օրվա և ժամերի ճշգրտությամբ: Վերջին շրջանում ամեն տարի ՀՀ ԶՈւ-ն անցկացնում են մի քանի նման զորավարժություններ, որոնց այս կամ այն չափով մասնակցում են նաև պահեստազորայինները: Դա պլանային և անհրաժեշտ քայլ է, սակայն դրանք երբեք չեն եղել եռամսյա: Դրանք իրականում մեծ մասշտաբների չեն և տևողությունն էլ ընդամենը մի քանի օր է: Պետք չէ քաղաքականացնել այս ամենը: ՀՀ ՊՆ-ն գործունեությունը ուղղված է ՀՀ անվտանգության ապահովմանը», - նշել է Արծրուն Հովհաննիսյանը: Երեկ Ազատության հրապարակում հանրահավաքի ժամանակ «Ժառանգության» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը հայտարարել էր, որ այս օրերին պահեստազորի եռամսյա հավաք են սկսել` իրենց շարժման տղաներին զորակոչելու նպատակով: Արմեն Մարտիրոսյանն ասել էր, որ ինքն էլ կմիանա այդ հավաքին, մեկ ամիս էլ ավելի կմնա, բայց դիմում է պաշտպանության նախարարությանն ու հորդորում, որ պետք չէ նման բաներ անել: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |