Ն.Դրոզդովի նախաձեռնությամբ բնապահպանները կոչ կանեն ՄԱԿ-ին ընդգրկել Սևանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի բնական հուշարձանների ցանկում (վիդեո)![]() PanARMENIAN.Net - Ապրիլի 1-4-ը Terra Viva Միջազգային բնապահպանական շարժման մասնակիցները շարժման նախագահ Նիկոլայ Դրոզդովի գլխավորությամբ Երևանում կանցկացնեն Միջազգային բնապահպանական հեռուստամարաթոն: Հեռուստամարաթոնին կմասնակցեն ՀՀ պրոֆիլային նախարարությունների ու գերատեսչությունների ներկայացուցիչները, գործարար ընկերությունների ղեկավարներ, գիտնականներ, լրագրողներ, ինչպես նաև ՄԱԿ ներկայացուցիչը Հայաստանում: Հեռուստամարաթոնի գլխավոր թեման Սևանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի բնական հուշարձանների ցանկում ընդգրկելը կլինի: Միջազգային բնապահպանների նախաձեռնությունը հնարավորություն կտա ՀՀ բնակիչների համար այդ սրբազան լիճը, որը քաղցրահամ ջրի ամենամեծ աղբյուրն է Կովկասում, պահպանել որպես եզակի բնական համալիր, կբարձրացնի այդ եզակի բնական օբյեկտի արժեքն աշխարհում, ասվում է Terra Viva-ի կայքում: Հեռուստամարաթոնի ընթացքում կքննարկվեն երկու երկրների համագործակցության հարցերը զբոսաշրջության, բնապահպանական ձեռնարկատիրության, նորարար տեխնոլոգիաների ոլորտներում: Նախատեսվում է նաև կոչ անել ՄԱԿ-ին ընդգրկել Սևանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի բնական հուշարձանների ցանկում: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |