Արթուր Ալեքսանյանը դուրս է եկել ԵԱ քառորդ եզրափակիչ![]() 23 մարտի 2013 - 15:34 AMT PanARMENIAN.Net - Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր ու Եվրոպայի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը (96կգ) շարունակում է վստահ ելույթները Եվրոպայի առաջնությունում: 1/8 եզրափակչում հայ ըմբիշի մրցակիցը Սոսո Ջաբիձեն էր Վրաստանից: Ալեքսանյանը առաջին մրցափուլում հաղթեց 5:0 հաշվով: Երկրորդն ավարտվեց ոչ ոքի՝ 1:1: Իսկ վերջին մրցափուլում հայ մարզիկը հաղթեց 6:0 հաշվով և դուրս եկավ քառորդ եզրափակիչ: Քառորդ եզրափակչում հայ ըմբիշը կհանդիպի Նիկիտա Մելնիկով (Ռուսաստան)-Չենկ Յիլդեմ (Թուրքիա) զույգի հաղթողի հետ: Մինչ այդ Ալեքսանյանն ավելի ուժեղ էր գտնվել Կառլ Սքոթից (Շվեյցարիա): Հունահռոմեական ըմբիշներից այսօր հանդես կգա նաև Հարություն Հովհաննիսյանը (55կգ), որը դուրս է եկել քառորդ եզրափակիչ: Իսկ Ալեքսան Միքայելյանը (60կգ) և Վաչիկ Եղիազարյանը (120կգ) դուրս են մնացել հետագա պայքարից: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |