Ադրբեջանցուն հաղթելուց հետո, Արթուր Ալեքսանյանը դուրս եկավ ԵԱ եզրափակիչ![]() ![]() PanARMENIAN.Net - Թբիլիսիում շարունակվում են հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության առաջին օրվա մենամարտերը: Իր վստահ ելույթներով հայ երկրպագուներին շարունակում է ուրախացնել Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր և Եվրոպայի գործող չեմպիոն Արթուր Ալեքսանյանը: Կիսաեզրափակիչ գոտեմարտում Ալեքսանյանի մրցակիցը Ադրբեջանը ներկայացնող Շալվա Գադաբաձեն էր: Առաջին մրցափուլում Ալեքսանյանը հաղթեց 1:0 հաշվով, իսկ երկրորդում` 3:0: Այս ըմբիշները միմյանց հետ վերջին անգամ հանդիպել էին անցած տարվա վարկանշային մրցաշարի ժամանակ, որը տեղի է ունեցել Սոֆիայում: Այն ժամանակ կիսաեզրափակչում հայ մարզիկը կրկին ուժեղ էր գտնվել` հաղթելով 3:0 հաշվով: Ալեքսանյանը դուրս եկավ ԵԱ եզրափակիչ, որտեղ կմրցի բուլղարացի Վլադիսլավ Մետոդիևի հետ: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |