Ըմբշամարտի ԵԱ. Վաչիկ Եղիազարյանը նվաճեց բրոնզե մեդալ

Ըմբշամարտի ԵԱ. Վաչիկ Եղիազարյանը նվաճեց բրոնզե մեդալ

PanARMENIAN.Net - Հունահռոմեական ըմբիշ Վաչիկ Եղիազարյանը (120 կգ) Թբիլիսիի Եվրոպայի առաջնությունում գրավեց

Բրոնզե մեդալի համար պայքարում Եղիազարյանը հանդիպեց Լյուդոմիր Դիմիտրովի (Բուլղարիա) հետ: Մեր մարզիկի մրցակիցը հրաժարվել է գոտեմարտել, քանի որ վնասվածք էր ստացել: Մրցավարների որոշմամբ հաղթանակը տրվեց հայ ըմբիշին, որը և առաջին անգամ կարողացավ նվաճել Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալ:

Իսկ Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր և Եվրոպայի գործող չեմպիոն Արթուր Ալեքսանյանը (96 կգ) եզրափակչում կհանդիպի բուլղարացի Վլադիսլավ Մետոդիևի հետ:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---