Արթուր Ալեքսանյանը երկրորդ տարին անընդմեջ հռչակվեց Եվրոպաի չեմպիոն

Արթուր Ալեքսանյանը երկրորդ տարին անընդմեջ հռչակվեց Եվրոպաի չեմպիոն

PanARMENIAN.Net - Հունահռոմեական ոճի ըմբիշ Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի գործող չեմպիոն Արթուր Ալեքսանյանը (96 կգ) երկրորդ տարին անընդմեջ Եվրոպայի առաջնությունում գրավեց առաջին հորիզոնականը:

Թբիլիսիում ընթացող Եվրոպայի առաջնության եզրափակչում Ալեքսանյանը հանդիպեց Վլադիսլավ Մետոդովին (Բուլղարիա):

Հայ մարզիկը ուժեղ գտնվեց բոլոր մրցափուլերում և վստահ հաղթանակի հասավ: Առաջինում նա հաղթեց 3:0 հաշվով, նույն հաշիվը գրավեց նաև երկրորդում և Ալեքսանյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն:

Մինչ եզրափակիչ գոտեմարտը Ալեքսանյանը հաղթել էր շվեյցարացի, վրացի, թուրք և ադրբեջանցի ըմբիշներին:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---