Բորիս Բերեզովսկին ինքնասպա՞ն է եղել![]() 23 մարտի 2013 - 21:27 AMT PanARMENIAN.Net - «Հենց նոր զանգահարեցին Լոնդոնից։ Բորիս Բերեզովսկին ինքնասպան է եղել․․․ Ծանր մարդ էր։ Հուսահատության քա՞յլ․ անկարողությո՞ւն աղքատության դեմ․ հարվածների շարա՞ն։ Արդեն ոչ ոք չի իմանա ճշմարտությունը․․․», - ֆեյսբուքի իր էջում գրել է Բերեզովսկու շահերը պաշտպանող իրավաբան Ալեքսանդր Դոբրովինսկին։ Հայտնում են, որ նրան իր լոգարանում մահացած են գտել։ Ռուս նախկին օլիգարխ Բերեզովսկու մահվան մասին այսօր ֆեյսբուքի իր էջում գրել էր նրա փեսան՝ Եգոր Շուպեն։ Վերջին 13 տարին Բերեզովսկին բնակվում էր Մեծ Բրիտանիայում։ «Дождь» հեռուստաալիքին Շուպեն ավելի վաղ հայտնել էր, որ վերջերս Բերեզովսկին ծայրահեղ ընկճված վիճակում էր, չէր շփվում ընկերների ու ծանոթների հետ ու հազվադեպ էր հայտնվում մարդաշատ վայրերում։ Նրա ընկերները հաստատում են մահվան մասին լուրերը, գրում է Regnum-ը. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |