Հավակնորդների մրցաշար. Արոնյանը միավորներ կիսեց Գրիշչուկի հետ

Հավակնորդների մրցաշար. Արոնյանը միավորներ կիսեց Գրիշչուկի հետ

PanARMENIAN.Net - Մարտի 23-ին հավակնորդների մրցաշարում տեղի ունեցան 7-րդ տուրի պարտիաները: Լևոն Արոնյանը սպիտակ խաղաքարերով ուժերը չափեց Ալեքսանդր Գրիշչուկի (Ռուսաստան) հետ, որին զիջել է 2012թ. հավակնորդների մրցաշարում: Շախմատիստները 43-րդ քայլում ավարտեցին պարտիան՝ խաղալով ոչ ոքի:

Մյուս պարտիաներում ևս գրանցվեցին ոչ ոքիներ՝ Մագնուս Կարլսեն- Թեյմուր Ռաջաբով, Բորիս Գելֆանդ- Վլադիմիր Կրամնիկ և Վասիլի Իվանչուկ- Պյոտր Սվիդլեր:

Արոնյանն ու Կարլսենը վաստակել են 5-ական միավոր և կիսում են 1-2 տեղերը: Հաջորդ տուրում այս շախմատիստները կխաղան միմյանց դեմ:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---