Արթուր Շահինյանը շարունակում է վստահ ելույթները ըմբշամարտի ԵԱ-ում

Արթուր Շահինյանը շարունակում է վստահ ելույթները ըմբշամարտի ԵԱ-ում

PanARMENIAN.Net - Թբիլիսիում շարունակվում է Եվրոպայի հունահռոմեական ըմբշամարտի առաջնության վերջին օրը: Ելույթ են ունենում 66, 74 և 84 կգ քաշային կարգի ըմբիշները:

Շարունակում է հաջող ելույթ ունենալ Արթուր Շահինյանինը, նա 1/8 եզրափաչկում հաղթանակի հասավ Պետեր Բեչսիի (Հունգարիա) նկատմամբ: Մինչ այդ Շահինյանը հաղթել էր Դամիան Յանիկովսկուն (Լեհաստան): Քառորդ եզրափակչում նրա մրցակիցը կլինի Վելի Հալքլան (Ֆինլանդիա):

Ռաֆիկ Մանուկյանը (74 կգ) 1/8 եզրափակչում 2:3 հաշվով զիջեց Սերեֆ Թուֆենկին (Թուրքիա):

Սասուն Ղամբարյանը (66 կգ) առաջին գոտեմարտում հաղթեց Տերրո Վալիմակիին (Ֆինլանդիա), իսկ քառորդ եզրափակչում զիջեց Աթաքան Յուկսելին (Թուրքիա):

Հայ հունահռոմեականներից երկրորդ տարին անընդմեջ Եվրոպայի չեմպիոնի կոչումը նվաճեց Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Ալեքսանյանը, իսկ Վաչիկ Եղիազարյանը դարձավ բրոնզե մեդալակիր:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---