Հավակնորդների մրցաշարի առաջատարներ Արոնյանն ու Կարլսենը ոչ ոքի խաղացին![]() 24 մարտի 2013 - 19:58 AMT PanARMENIAN.Net - Լոնդոնում այսօր տեղի են ունենում հավակնորդների մրցաշարի 8-րդ տուրի հանդիպումները: Գլխավոր պարտիան անկասկած ընթացավ մրցաշարի առաջատարներ Լևոն Արոնանի և Մագնուս Կարլսենի միջև: Շախմատիստները խաղացին ոչ ոքի, իսկ պարտիան ավարտվեց 41-րդ քայլում: Նշենք, որ Արոնանը խաղում էր սև խաղաքարերով: Առաջին տուրի այս շախմատիստների հանդիպումը ևս ավարտվել էր ոչ ոքի: Արոնյանն ու Կարլսենը վաստակեցին 5,5 միավոր և շարունակում են կիսել 1-2 տեղերը: Վլադիմիր Կրամնիկ- Պյոտր Սվիդլեր, Թեյմուր Ռաջաբով- Բորիս Գելֆանդ և Ալեքսանդր Գրիշչուկ- Վասիլի Իվանչուկ պարտիաները դեռ շարունակվում են: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |