Վարդան Մինասյան. Հայ ֆուտբոլիստները մարտական են տրամադրված ու ձգտելու են հաղթել Չեխիային![]() ![]() PanARMENIAN.Net - Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը իր բոլոր հարցերի պատասխանները ստացել է: «Մենք մեկնարկային կազմի 10 ֆուտբոլիստների անուններն արդեն ունենք, միայն մեկի հարցում դեռ կասկածներ կան: Գիտեք, որ Արաս Օզբիլիսը վնասվածք ուներ ու միայն երեք օր է մարզվել, բայց մենք նրա առողջությանը վնաս չենք տա: Ավելացնեմ, որ այս խաղին նրա մասնակցելու հավանականությունը շատ մեծ է: Իսկ Օզբիլիսի չխաղալու դեպքում դաշտ դուրս կգա Էդգար Մանուչարյանը»,- ասաց Մինասյանը: Մարզիչն ընդգծեց, որ երկկողմանի խաղը երիտասարդական ընտրանու հետ իրեն չի բավարարել. «Ֆուտբոլիստների գիտակցության մեջ կար, որ խաղն ընկերական է»: Ըստ Մինասյանի, հայ ֆուտբոլիստները մարտական են տրամադրված ու ձգտելու են հաղթական հաշիվ գրանցել: Հայաստան- Չեխիա հանդիպումը կկայանա մարտի 26-ին Երևանում: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |