Վրաստանում վերացնում են փոթորկի հետևանքները![]() 25 մարտի 2013 - 15:32 AMT PanARMENIAN.Net - Վրաստանում վերացնում են փոթորկի հետևանքները, որը նախօրեին տանիքներ է պոկել, ենթակառուցվածքներ ու էլեկտրահաղորդակցության գծեր վնասել: Ստեղծվել է հետևանքների վերացման արտակարգ շտաբ, որը գլխավորում է փոխվարչապետ, էներգետիկայի նախարար Կախի Կալաձեն: Ամենից շատ տուժել են Աջարիայի բնակավայրերը, Գորի քաղաքը, նաև Թբիլիսիի առանձին թաղամասեր: Վնասի չափը դեռ հայտնի չէ: Այսօր Գորի է այցելել երկրի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին: Գորիում ուժգին փոթորիկը 80 բնակելի տների տանիքներն է պոկել, 40 հազար բաժանորդ մնացել է առանց էլեկտրաէներգիայի: Վարչապետը հայտարարել է, որ վերականգնողական աշխատանքներն արդեն սկսվել են: «Մենք ժամանակ չենք կորցնի, ամեն ինչ որակով կարվի»,-ասել է նա: Վրաստանում շուրջ 100 հազար բաժանորդներ զրկված են էլեկտրաէներգիայից, հայտնում է ՌԲԿ-ն: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |