Եվրոպական հարեւանության քաղաքականության շրջանակում ԵՄ-ն պետք է անհատական մոտեցում ցուցաբերի յուրաքանչյուր երկրի հանդեպ24 հոկտեմբերի 2005 - 18:32 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր ընդունել է Եվրոպական Միության եռյակին` Հարավային Կովկասում Մեծ Բրիտանիայի հատուկ ներկայացուցիչ Բրայան Ֆոլլի գլխավորությամբ, հաղորդում է նախագահի մամլո ծառայությունը: Ռոբերտ Քոչարյանն եռյակի այցը համարել է հարավկովկասյան տարածաշրջանի նկատմամբ Եվրամիության մեծ ուշադրության վկայություն: Կողմերը քննարկել են Եվրոպական նոր հարեւանության քաղաքականության շրջանակում Եվրամիության հետ հարաբերությունների ընդլայնման հարցը` առանցքային դիտելով Անհատական գործողությունների ծրագրի հաստատումը: Ռոբերտ Քոչարյանն ասել է, որ Հայաստանը կտրականապես դեմ է, որ մի երկրի հետ խնդիրները արգելք հանդիսանան Եվրոպական հարեւանության քաղաքականության մեջ ընդգրկված մյուս պետությունների հետ գործողությունների ծրագրի շուրջ բանակցությունների անցկացման համար: «Մենք գտնում ենք, որ Եվրամիությունը պետք է նոր հարեւանության քաղաքականության շրջանակում ընդգրկված յուրաքանչյուր երկրի նկատմամբ ցուցաբերի անհատական մոտեցում»,-շեշտել է երկրի ղեկավարը: Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաեւ ղարաբաղյան հակամարտության կարգավորման ընթացքին:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |