ՀՀ ԱԳՆ ղեկավարը եւ ԵՄ Եռյակի պատվիրակությունը քննարկել են Հայաստան-Եվրամիություն համագործակցության հարցը

PanARMENIAN.Net - Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանն այսօր ընդունեց տարածաշրջանային այցի շրջանակներում Հայաստան ժամանած Եվրոպական Միության Եռյակի պատվիրակությանը Հարավային Կովկասում Մեծ Բրիտանիայի հատուկ ներկայացուցիչ Բրայան Ֆոլի գլխավորությամբ, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր փոխանակեցին Եվրոպական Միության Նոր հարեւանության քաղաքականության շրջանակներում ԵՄ-ի հետ Հայաստանի երկկողմ հարաբերությունների զարգացման, ինչպես նաեւ տարածաշրջանային մի շարք հարցերի շուրջ: Անդրադառնալով Եվրոպական հարեւանության քաղաքականության շրջանակներում Հայաստանի Գործողությունների ծրագրի մշակմանը` կողմերը հաստատեցին իրենց հանձնառությունն այդ ուղղությամբ մոտ ապագայում քայլեր ձեռնարկելու վերաբերյալ: Այնուհետեւ զրուցակիցները անդրադարձան հայ-թուրքական հարաբերությունների ներկա վիճակին եւ հեռանկարներին` Թուրքիայի ԵՄ անդամակցության բանակցությունների լույսի ներքո: Մտքեր փոխանակվեցին նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ներկա փուլի եւ հեռանկարների վերաբերյալ:
 Ուշագրավ
---