Թուրքիա-ԵՄ բանակցությունները դրական ազդեցություն կունենան Հայաստանի հետ սահմանի բացման հարցում24 հոկտեմբերի 2005 - 20:29 AMT PanARMENIAN.Net - «Ես չեմ կասկածում, որ ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության շուրջ բանակցությունները դրական ազդեցություն կունենան Երեւանի եւ Անկարայի միջեւ առկա խնդիրների լուծման վրա»: Այդ մասին այսօր Երեւանում տեղի ունեցած Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանի հետ համատեղ մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է ԵՄ Եռյակի պատվիրակության ղեկավար, Հարավային Կովկասում Մեծ Բրիտանիայի հատուկ ներկայացուցիչ Բրայան Ֆոլը: Նրա խոսքերով, ԵՄ-ն ցանկանում է ձերբազատվել այն խոչընդոտներից, որոնք խանգարում են երկու երկրների միջեւ առեւտրին եւ բարիդրացիական հարաբերություններին` որը պահանջում է Եվրոպական հարեւանության քաղաքականությունը: Խոսելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին` Մեծ Բրիտանիայի հատուկ ներկայացուցիչը Հարավային Կովկասում նշել է, որ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ բանակցությունների հաջող ընթացքի հիմնական պայմանը Բաքվի կողմից «հետընթաց» քայլի բացառումն է Ադրբեջանում կայանալիք խորհրդարանական ընտրություններից հետո: Ընդ որում նա ավելացրել է, որ «անկախ ընտրությունների արդյունքից, Իլհամ Ալիեւը կմնա Ադրբեջանի նախագահ եւ մենք հուսով ենք, որ նա կշարունակի բանակցությունները Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ»: Բրայան Ֆոլը ավելացրել է, որ ԵՄ-ն աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքին` նշելով, որ ղարաբաղյան խնդրի կարգավորման գործընթացում ընդունելի է միայն փոխզիջումների ուղին, սակայն ոչ երբեք հակամարտության լուծման ուժային ճանապարհը:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |