Newsweek. Ադրբեջանում միակ հնարավոր «գունավոր» հեղափոխությունը արնակարմիրն է

PanARMENIAN.Net - «Հասունացե՞լ է Ադրբեջանը հեղափոխության համար: Ոչ այնքան: Փորձագետների կարծիքով` Ադրբեջանը դեռ պատրաստ չէ հարված տալ Ալիեւին: Ավելի ճիշտ, ընդդիմության հույսերը խթանել էին տարածաշրջանում տեղի ունեցած այլ հեղափոխությունները: Սակայն այն դեռեւս չունի կազմակերպչական բավարար հնարավորություններ վախից լիովին ճնշված բնակչությանը միավորելու համար: Արդյունքում բացակայում է անհրաժեշտ պայմանը` ժողովրդի ուժը»,- գրում է ամերիկյան Newsweek ամսագիրը: Մեջբերվում է նաեւ Նյու Յորքում գործող Eurasia Group կազմակերպության Միջին Ասիայի հարցերով փորձագետ Կաան Նազլիի խոսքերը, որ «Վրաստանում, Ուկրաինայում եւ Ղրղզստանում մարդիկ այնքան երկար էին հանրահավաքներ անցկացրել, որ անվտանգության ուժերը դադարել էին որեւէ բան անել: Մենք չենք կարծում, որ ադրբեջանական անվտանգության ուժերը նման ձեւով են տրամադրված»: «Անկախ այն բանից` ազատ ու արդար կլինե՞ն առաջիկա ընտրությունները, թե՞ ոչ, միակ «գունավոր» հեղափոխությունը, որը մոտ ժամանակներս կարող է սկսվել Ադրբեջանում, արնակարմիրն է»,- գրում է ամսագիրը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---