Ռազմական փորձագետ. Ադրբեջանի կողմից պատերազմի վերսկսումը կարագացնի նրանց պետականության քայքայումը![]() 26 մարտի 2013 - 13:39 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի կողմից պատերազմի վերսկսումը կարագացնի նրանց պետականության քայքայումը և ալիևյան ռեժիմի կործանումը: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծքի հայտնեց ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը:«1994 -ին ադրբեջանական թուրքերի բախտը բերեց, որ ադրբեջանական պետականությունը մինչև վերջ չքայքայվեց՝ անկախացավ ամենաակտիվ, պասիոնար մասը՝ Լեռնային Ղարաբաղը»,- նկատեց Դավիթ Ջամալյանը: Ռազմական փորձագետը համոզված է, որ ալիևյան կլանի՝ պատերազմի վերաբերյալ հայտարարությունները խոսքից գործի չեն անցնելու, սակայն ռազմական հռետորիկան պահպանվելու է՝ հասարակության ուշադրությունը առկա խնդիրներից շեղելու համար: «Ադրբեջանը տարբեր երկրների, այդ թվում` Իսրայելի հետ համագործակցում է ռազմական ոլորտում, իսկ հայկական կողմերը միշտ ձեռնարկում են հակընդդեմ քայլեր: Հայաստանի և Ռուսաստանի նախագահների միջև հանդիպման ժամանակ քննարկվել են նաև ռազմական համագործակցության հարցեր»,- ասաց Դավիթ Ջամալյանը: Նա նշեց, որ հայկական և ադրբեջանական զինված ուժերի միջև պահպանվում է ուժերի բալանսը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |