ՀՀ նախագահը եւ ԱՀՀ Հոգաբարձուների խորհրդի նախագահը քննարկել են Հայաստան-ԱՄՆ հարաբերությունները

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր ընդունել է Ամերիկայի Հայկական Համագումարի հոգաբարձուների խորհրդի նախագահ Հրայր Հովնանյանին, հաղորդում է նախագահի մամլո ծառայությունը: Հանդիպման ընթացքում քննարկվել են Համագումարի ընթացիկ գործունեության եւ ԱՄՆ կոնգրեսում շրջանառվող հայանպաստ բանաձեւերին Համագումարի կողմից ցուցաբերվող աջակցության մասին հարցեր: Կողմերն անդրադարձել են նաեւ հայ-ամերիկյան համագործակցության ներկա փուլին:
 Ուշագրավ
---