«ՀԿԵ» ՓԲԸ բեռնափոխադրումների ծավալը 2013 թ. հունվար-փետրվարին աճել է 12,4%![]() 27 մարտի 2013 - 12:32 AMT PanARMENIAN.Net - 2013 թվականի հունվար-փետրվարին «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն փոխադրել է 414,3 հազ. տոննա բեռ, ինչը 12,4%-ով գերազանցում է անցյալ տարվա նույնժամանակահատվածի ցուցանիշը, ասվում է ընկերության մամլո հաղորդագրոթւյան մեջ: Արտահամնան հաղորդակցությունում ՀԿԵ-ի բեռնափոխադրումների ծավալը 2013 թվականի 2 ամիսներին կազմել է 61,3 հազար տոննա, ինչը 7% գերազամցում է անցյալտարվա ցուցանիշը: Ներմուծման հաղորդակցությունում 2013 թվականի հաշվետու ժամանակահատվածում փոխադրվել է 143,4 հազար տոննա բեռ՝ 2,3%-ով նվազելով 2012թվականի հունվար-փետրվարի համեմատ: Իսկ բեռնափոխադրումների ծավալը տեղական հաղորդակցությունում կազմել է 209,6 հազար տոննա (աճ 27,5%-ով): Այսպիսով, ընկերությունում շարունակվում է գործունեության հիմնական ցուցանիշների՝ այդ թվում նաև բեռնափոխադրումների ծավալների աճը: Նման արդյունքներինհնարավոր եղավ հասնել շարժակազմի ծառայությունների որակի բարձրացման, փոխադրումների ժամկետների կրճատման և սակագնային առաջարկների ձևավորմանուղղություններով տարվող ՀԿԵ-ի միջոցառումների շնորհիվ: Երկաթուղային ենթակառուցվածքի հուսալիության մակարդակի բարձրացումը թույլ տվեց կրճատել փոխադրումների ժամկետները, բարձրացնել բեռնափոխադրումներիհուսալիությունը, կրճատել բեռի վնասման և կորստի ռիսկերը: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |