Թուրքիան մտահոգված է Լիտվա-ԼՂՀ բարեկամության խմբի ստեղծմամբ

Թուրքիան մտահոգված է Լիտվա-ԼՂՀ բարեկամության խմբի ստեղծմամբ

PanARMENIAN.Net - Ապրիլի 3-ին կայանալիք Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի այցը Լիտվա մթագնեց Լիտվայի Սեյմում Լեռնային Ղարաբաղի հետ բարեկամության խմբի ստեղծումը: Ինչպես գրում է Hurriyet-ը, նման խմբի ստեղծումը առաջացրել է պաշտոնական Անկարայի դժգոհությունը: Այս պահի դրությամբ, Գյուլի այցելության ծրագրում փոփոխություններ չեն եղել: Թուրքիայի նախագահի այցը Լիտվա Բալթիայի երկրներ ապրիլի 1-4 կատարելիք այցելության մաս է կազմում:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---