Ապրիլին Երևան կժամանի Լեհաստանի Ազգային անվտանգության բյուրոյի պատվիրակությունը

Ապրիլին Երևան կժամանի Լեհաստանի Ազգային անվտանգության բյուրոյի պատվիրակությունը

PanARMENIAN.Net - Լեհաստանի Հանրապետության Ազգային անվտանգության բյուրոյի ղեկավար Ստանիսլավ Կոզիեյի հրավերով ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով ժամանել է Լեհաստան, հայտնում է ԱԱԽ մամլո ծառայությունը:

Լեհաստանի Ազգային անվտանգության բյուրոյի ղեկավար Ստանիսլավ Կոզիեյի հետ հանդիպման ժամանակ ևս կարևորվել է ռազմական արդյունաբերության ոլորտում համագործակցության հետագա խորացումը: Կողմերը գոհունակությամբ նշել են, որ երկու տարի առաջ իրենց ջանքերով մեկնարկած համագործակցությունը կոնկրետ արդյունքներ է տալիս և ստեղծվում են համատեղ ձեռնարկություններ Լեհաստանի և Հայաստանի ռազմարդյունաբերության ոլորտի ընկերությունների միջև: Պայմանավորվածություն է ձեռք բերվել խորացնելու այս ոլորտում գործակցությունը և այն մասին, որ ընթացիկ տարվա ապրիլին Երևան կժամանի Լեհաստանի Ազգային անվտանգության բյուրոյի պատվիրակությունը` միջկառավարական հանձնաժողովի շրջանակներում այս ոլորտում համագործակցությունը խորացնելու համար:

Հանդիպման ընթացքում քննարկվել են անվտանգության ոլորտում հայ-լեհական համագործակցության ներկա վիճակն ու հետագա խորացման հնարավորությունները: Քննարկվել է նաև տարածաշրջանային և միջազգային անվտանգության ապահովմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ:

Կողմերը պայմանավորվել են շարունակել անվտանգության ոլորտում գործող միջազգային պայմանագրերի կատարման մոնիտորինգի իրականացումը, աջակցել կնքված պայմանագրերի իրականացման գործընթացին: Հանդիպմանը անդրադարձ է եղել նաև Հայաստանի եվրաինտեգրման գործընթացում և Արևելյան գործընկերության շրջանակներում զարգացող համագործակցության խթանման գործում Լեհաստանի կողմից օժանդակության տրամադրման և համագործակցության հարցերին:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---