Արթուր Աբրահամ. Իմ և Ռոբերտ Շտիգլիցի երրորդ պայքարը կլինի որոշիչ![]() 27 մարտի 2013 - 16:41 AMT PanARMENIAN.Net - WBO վարկածով աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը հույս ունի, որ Ռոբերտ Շտիգլիցն իրեն ռևանշ մենամարտ անցկացնելու հնարավորություն կտա: Մարտի 23-ին կայացած մենամարտում Շտիգլիցը հաղթանակ է տոնել տեխնիկական նոկաուտով, մենամարտը տևել է 3 ռաունդ: Հայ բռնցքամարտիկը չէր կարող շարունակել մարտը աչքի վնասվածքի պատճառով: Նա նշել է, որ առողջական և տեսողական որևէ խնդիր չունի: «Աչքիս հետ կապված խնդիր չունեմ, ես տեսնում եմ, ինձ մոտ ամեն ինչ նորմալ է»,- ասել է Աբրահամը: Նա պարտությունից հետո ռևանշ է պահանջել Ռոբերտ Շտիգլիցից. «Իմ և Ռոբերտ Շտիգլիցի երրորդ պայքարը կլինի որոշիչ: Ես ստացա աչքի վնասվածք, ինչի պատճառով աչքս ամբողջովին փակվեց: Մրցավարները կանգնեցրին մարտը: Հուսով եմ, որ Շտիգլիցն ինձ կտա ռևանշ մենամարտ անցկացնելու շանս, չէ որ մեր հաշիվն առայժմ 1:1 է»,- բռնցքամարտիկի խոսքերը փոխանցում են նրա մամուլի ծառայությունից: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |