Հավակնորդների մրցաշար. 11-րդ տուրում Արոնյանը սևերով կխաղա Պետեր Սվիդլերի հետ![]() 28 մարտի 2013 - 12:04 AMT PanARMENIAN.Net - Լոնդոնում հավակնորդների մրցաշարի 10-րդ տուրից հետո Լևոն Արոնյանը վաստակել է 6,5 միավոր և զբաղեցնում է 2-րդ տեղը: Այս տուրում նա հաղթել է Վասիլի Իվանչուկին (Ուկրաինա): Առաջին տեղում է նորվեգացի Մագնուս Կարլսենը, որը հաղթել է Բորիս Գելֆանդին (Իսրայել): Նա գերազանցում է Արոնյանին 0,5 միավորով: Առաջատարների եռյակը եզրափակում է Վլադիմիր Կրամնիկը 6 միավորով: Հավակնորդների մրցաշարի 11-րդ տուրում մարտի 28-ին Արոնյանը սևերով կխաղա Պետեր Սվիդլերի հետ: Տեղի կունենան նաև Գրիշչուկ (Ռուսաստան)-Կարլսեն, Կրամնիկ-Ռաջաբով (Ադրբեջան), Իվանչուկ-Գելֆանդ հանդիպումները: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |