Լևոն Արոնյան. Զգում էի, որ Իվանչուկի հետ խաղում առավելություն ունեմ դեբյուտում

Լևոն Արոնյան. Զգում էի, որ Իվանչուկի հետ խաղում առավելություն ունեմ դեբյուտում

PanARMENIAN.Net - Վասիլի Իվանչուկի հանդեպ հաղթանակից հետո հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը ասել է, որ բոլորը գիտեն, որ Իվանչուկը ցանկացած դեբյուտ է խաղում, այնպես որ նա որոշել էր շատ չպատրաստվել, որպեսզի «ուղեղը թարմ մնա»:

«Զգում էի, որ առավելություն ունեմ առաջնախաղում: Ինձ դուր էր գալիս իմ դիրքը: Պարտիան չշարունակվեց բնական պատճառով Վասիլիի ցայտնոտի պատճառով»,-Արոնյանի խոսքն է մեջբերում chess-news.ru-ն:

Իվանչուկն իր հերթին հավելեց, որ «դիրքը կարելի է որքան հնարավոր է վերլուծել, սակայն ուղղակի իմ դրոշակն ընկավ»: Հաղթանակից հետո Արոնյանը շարունակում է զբաղեցնել երկրորդ տեղը հավակնորդների մրցաշարում՝ կես միավոր զիջելով Կարլսենին: 11-րդ տուրում Արոնյանը սևերով կխաղա Սվիդլերի հետ:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---