ՎիվաՍել-ՄՏՍ-ի աշխատակիցների համար Ավագ ուրբաթը ոչ աշխատանքային օր է![]() 28 մարտի 2013 - 13:04 AMT PanARMENIAN.Net - ՎիվաՍել-ՄՏՍ-ը տեղեկացնում է, որ ընկերության աշխատակիցների համար արդեն երկրորդ անգամ Ավագ ուրբաթը ոչ աշխատանքային օր է սահմանվել: Այս տարի Ավագ ուրբաթը նշվում է մարտի 29-ին: Ավագ ուրբաթ օրը կատարվում է Խաչելության կարգ, իսկ երեկոյան ժամերգությունից հետո` Թաղման կարգ. ծաղիկներից և ծառի ճյուղերից պատրաստված Հիսուս Քրիստոսի խորհրդանշական գերեզմանը, պտտում են եկեղեցու շուրջ: Կիրակի` մարտի 31-ին, կնշենք Հիսուս Քրիստոսի Հարության տոնը, իսկ եկեղեցիներում կմատուցվի Սբ. Պատարագ: Հիսուս Քրիստոսի հարությունը քրիստոնեական հավատքի հիմքն է և խորհրդանշում է կյանքի և լույսի հաղթանակը` մահվան և խավարի հանդեպ: Տոնը նաև կոչում են Զատիկ, որը նշանակում է զատում, բաժանում, հեռացում մեղքերից և վերադարձ առ Աստված: Զատիկը եկեղեցու հինգ տաղավար տոներից մեկն է: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |