Արտյոմ Պողոսյանը նշանակվել է «Սուխոյի քաղաքացիական ինքնաթիռներ» ՓԲԸ փոխնախագահ

Արտյոմ Պողոսյանը նշանակվել է «Սուխոյի քաղաքացիական ինքնաթիռներ» ՓԲԸ փոխնախագահ

PanARMENIAN.Net - Միավորված ավիաշինարարական կորպորացիայի նախագահ Միխայիլ Պողոսյանի որդին՝ 27-ամյա Արտյոմ Պողոսյանը նշանակվել է Sukhoi SuperJet-100 ինքնաթիռներն արտադրող «Սուխոյի քաղաքացիական ինքնաթիռներ» ՓԲԸ փոխնախագահ էկոնոմիկայի ու ֆինանսների գծով, գրում է «Վեդոմոստի» թերթը:

Նշանակումը տեղի է ունեցել մարտի 18-ին: «Պողոսյանն ընտրվել է որպես «առավել իրավասու ղեկավար ֆինանսների ու տնտեսության ոլորտում խնդիրների լուծման համար»,-հայտարարել է ընկերության ներկայացուցիչը:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---