Հայկական եկեղեցիների հաշվին Թուրքիայում զբոսաշրջություն են զարգացնում

Հայկական եկեղեցիների հաշվին Թուրքիայում զբոսաշրջություն են զարգացնում

PanARMENIAN.Net - Թուրքիայի Սվազի (Սեբաստիա) Գյուրուն քաղաքի Փընարյոնու թաղամասում գտնվող Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցին վերականգնվելու է: Այս մասին որոշում են ընդունել թուրքական իշխանությունները` Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարության ու Սվազի նահանգապետարանի նախաձեռնությամբ: Ermenihaber.am կայքի փոխանցմամբ` քաղաքապետ Մեհմեդ Ակթաշը նշել է, որ նախաձեռնությունն այդ շրջանում զբոսաշրջության զարգացման նպատակով է:

19-րդ դարում կառուցված հայկական եկեղեցին նախկինում որպես բանտ է օգտագործվել, ապա կինոթատրոն ու պահեստ: Վերականգնումից հետո այն կվերածվի քաղաքային թանգարանի:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---