Ադրբեջանում ԱՄՆ դեսպանը ղարաբաղյան հակամարտությունն անվանել է կարևոր ու ծանր![]() 28 մարտի 2013 - 17:02 AMT PanARMENIAN.Net - «Մենք պետք է ակտիվացնենք ղարաբաղյան կարգավորմանն ուղղված ջանքերը»,-լրագրողներին է հայտարարել Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Մորնինգսթարը: Դեսպանն ասել է, որ իր երկիրը ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում կանի հնարավորը խաղաղ ճանապարհով ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար. «Ես գիտեմ, թե որքան բարդ է այդ հակամարտությունը: Այլ կերպ ասած այդ հակամարտության կարգավորումը 20 տարի կտևի: Մենք պետք է ակտիվացնենք ջանքերն այդ ուղղությամբ: Ես գիտեմ, որ ղարաբաղյան հակամարտությունը կարևոր է ու ծանր: Ես և ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահը կշարունակենք աշխատել Ադրբեջանի պաշտոնյաների հետ նոր գաղափարներ առաջարկելու ուղղությամբ», հայտնում է ԱՊԱ գործակալությունը:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |