Հենրիխ Մխիթարյան. Ես «Շախտյորում» եմ խաղում և ուրախ եմ դրա համար, ուղղակի ինձ սխալ են հասկացել![]() 29 մարտի 2013 - 11:39 AMT PanARMENIAN.Net - Օրերս ԶԼՄ-ները պատմեցին Հենրիխ Մխիթարյանի հանդիպման մասին Հայաստանի տնտեսագիտական համալսարանի ուսանողների հետ: Մասնավորապես, մի շարք լրատվամիջոցներ մեջբերեցին «Շախտյորի» կիսապաշտպանի այն խոսքերը, թե իբր նա ամեն ինչ կանի ամռանը աշխարհի ուժեղագույն ակումբներից մեկը տեղափոխվելու համար: «Ես «Շախտյորում» եմ խաղում և ուրախ եմ դրա համար, ուղղակի ինձ սխալ են հասկացել,-մեջբերում է Մխիթարյանի խոսքը ակումբի պաշտոնական կայքը:-Իմ պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2015 թվականը: Դա սովորական հանդիպում էր, շփում ուսանողների հետ: Նրանք հարցեր էին տալիս, երբեմն կատակի ձևով, ես էլ պատասխանում էի: Ինձ սխալ հասկացան և սխալ մեկնաբանեցին իմ խոսքերը»: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |