ԼՂՀ վարչապետ. Եթե Ադրբեջանը կրակ բացի, նոր պատերազմ կլինի ու չափազանց արյունոտ![]() 29 մարտի 2013 - 13:12 AMT PanARMENIAN.Net - Հայաստանն ու Ադրբեջանն այս տարի հազիվ թե համաձայնության գան Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում, իսկ տարածաշրջանում պատերազմի վտանգը նախկինի պես առկա է: Այս մասին Reuters-ին տված հարցազրույցում հայտարարել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը: Նա Փարիզում է` ֆրանսահայ ներդրողների հետ հանդիպելու նպատակով: «Եթե մենք կարողանանք տարին խաղաղ փակել, ապա դա կառուցողական կլինի, բայց ես լավատես չեմ այս տարի հակամարտության վերջնական կարգավորման հարցում», - ասել է վարչապետը: Գործակալության թղթակիցը հոդվածում նշել է, որ 1994 թվականին հրադադարը կնքվեց, բայց խաղաղություն չհաստատվեց. դեռևս շարունակվում են բռնությունների բռնկումները շփման գծի և Ադրբեջանի հետ Հայաստանի սահմանի երկայնքով: Իսկ նավթ արտահանող Ադրբեջանը պարբերաբար սպառնում է ուժով վերցնել վիճարկվող տարածքները, և միևնույն ժամանակ խոսում է դիվանագիտական ճանապարհով խնդիրը լուծելու պատրաստակամության մասին: Նշվում է նաև Հայաստանի և Ադրբեջանի անվտանգության պայմանագրերի մասին, համապատասխանաբար ՌԴ և Թուրքիայի հետ, ռազմական գործողությունների վերսկսման դեպքում Եվրոպա գազ ու նավթ արտահանող խողովակաշարերի անվտանգության և գերտերությունների ռազմավարական շահերի մասին: «Թե Ղարաբաղը, թե Ադրբեջանը չեն շահի պատերազմից, կարծում եմ` կողմերից որևը մեկը չի կարողանա լիակատար հաղթանակ ապահովել, բայց չենք կարող բացառել դա», - ասել է Արայիկ Հարությունյանն ու վերահաստատել առաջինը չհարվածելու Արցախի դիրքորոշումը «Կարծում եմ նոր պատերազմը մեծամասշտաբ հումանիտար ճգնաժամի կհանգեցնի և չափազանց արյունոտ կլինի, հարյուր-հազարավոր սպանվածներ կլինեն ու հսկայական կորուստներ` վերջին տարիներին գրանցված սպառազինությունների մրցավազքի պայմաններում», - ասել է վարչապետը: Գործակալությունը տեղեկացնում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ընթացիկ բանակցությունների մասին, որոնք մինչ օրս անարդյունք են, և հույս հայտնում, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի վերընտրումը կարող է նոր լիցք հաղորդել հակամարտության կարգավորմանը: Բայց, 1991-94 թվականների պատերազմական գործողություններին մասնակցած Արցախի վարչապետի խոսքով, հասարակական կարծիքը թե՛ Հայաստանում, թե՛ Ադրբեջանում ևս պատրաստ չէ ընկալելու փոխզիջումը, ինչն ավելի է բարդացնում նախագահների վիճակը` հանգուցալուծման որևէ տարբերակ ընդունելիս: Ֆրանսիական պարբերականներից Le Monde-ին տված հարցազրությում վարչապետը խոսել է նաև Ստեփանակերտի օդանավակայանի մասին ու ինչպես նրա խոսքն է մեջբերում պարբերականը, Երևանի և Ստեփանակերտի միջև առաջին չվերթը կարող է կայանալ այս գարնանը: «Ստեփանակերտի օդանավակայանի հարցը պետք է լուծվի մարդկային տեսանկյունից և ոչ թե քաղաքական, քանզի մարդիկ ազատ տեղաշարժվելու իրավունք ունեն ինչպես ցամաքով, այնպես էլ օդային ճանապարհով»,-ասել է Հարությունյանը: Le Monde-ն անդրադաձել է նաև Սերժ Սարգսյանի խոսքին, նշելով, որ ծագումով Արցախից նախագահը հայտարարել է` Ստեփանակերտ-Երևան քաղաքացիական չվերթներ իրականացվելու են: Մինչդեռ Ադրբեջանը համառորեն ընդդիմանում է օդային տարածքով հաղորդակցության իրականացմանը` սպառնալով հարվածել քաղաքացիական ինքնաթիռներին: «Եթե Ադրբեջանը կրակ բացի, դա նոր պատերազմ կլինի»,-ասել է Արցախի վարչապետը` ընդգծելով, որ Ադրբեջանի կողմից օդուժի կիրառումը համարժեք պատասխան կստանա, քանի որ ԼՂՀ-ն հակաօդային պաշտպանության համակարգեր ունի: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |