Միշել Պլատինի. ՈւԵՖԱ-ն միջոցներ կհատկացնի այն ֆեդերացիաներին, որոնք լրացուցիչ մրցավար կունենան![]() 29 մարտի 2013 - 13:27 AMT PanARMENIAN.Net - ՈւԵՖԱ նախագահ Միշել Պլատինին հայտարարել է, որ ֆուտբոլի ազգային ֆեդերացիաները սատարում են դաշտում միաժամանակ հինգ մրցավար ունենալու գաղափարին: «Շատերն են մեզ հայտնել, որ կցանկանային նման համակարգ կիրառել: Բայց ոչ բոլորը միջոցներ ունեն դրա համար: Գործկոմն ու ֆինանսական հանձնաժողովը որոշել են դրամական միջոցներ հատկացնել նրանց, որ կցանկանա լրացուցիչ մրցավարների օգտագործել»,-ասել է Պլատինին: ՈւԵՖԱ նախագահը նշել է, որ հինգ մրցավարներին տեսանելի կլինի այն ամենն, ինչ կատարվում է դաշտում: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |