«Սինոփսիս Արմենիա»-ն, «Ղարաբաղ Տելեկոմ»-ը և Արցախի մայր բուհը կհամագործակցեն

«Սինոփսիս Արմենիա»-ն, «Ղարաբաղ Տելեկոմ»-ը և Արցախի մայր բուհը կհամագործակցեն

PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն այսօր մասնակցել է Արցախի պետական համալսարանում «Սինոփսիս Արմենիա», «Ղարաբաղ Տելեկոմ» ընկերությունների և Արցախի մայր բուհի միջև համագործակցության համաձայնագրի ստորագրման հանդիսավոր արարողությանը: Այնուհետև նախագահ Սահակյանն իր նստավայրում ընդունել է «Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ գործադիր տնօրեն Հովիկ Մուսայելյանին և «Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանին: Հանդիպմանը, որին մասնակցում էր ԼՂՀ կրթության և գիտության նախարար Սլավա Ասրյանը, քննարկվել են Արցախում տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն առնչվող հարցեր: Երկրի ղեկավարը վերոհիշյալ ընկերությունների և Արցախի պետական համալսարանի միջև համագործակցության համաձայնագրի ստորագրումը կարևոր է համարել ինչպես հանրապետությունում տեղեկատվական տեխնոլոգիաների և կապի միջոցների, այնպես էլ բարձրագույն կրթության և գիտության առաջընթացի տեսանկյունից: Նախագահն ընդգծել է, որ դա ամուր հիմքեր կստեղծի Արցախի գիտական ներուժի զարգացման, այս ոլորտում համաշխարհային գործընթացներին մեր հանրապետության ինտեգրման համար, հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմի մամուլի գրասենյակից:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---