ԼՂՀ վարչապետն այսօր Ֆրանսիայում հանդիպելու է գործարարների և ներդրողների հետ

ԼՂՀ վարչապետն այսօր Ֆրանսիայում հանդիպելու է գործարարների և ներդրողների հետ

PanARMENIAN.Net - Երեկ մեկնարկել է ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանի երկօրյա աշխատանքային այցը Ֆրանսիա: Այցը նպատակն է զարգացնել տնտեսական համագործակցությունը Արցախի Հանրապետության և ֆրանսիացի գործարարների ու ներդնողների միջև: Այս մասին PanARMENIAN.Net ը տեղեկանում է ԼՂՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Աշխատանքային հանդիպումների ընթացքում Ա. Հարությունյանը ներկայացնելու է ԼՂՀ կառավարության ձեռնարկած նոր միջոցառումները, մասնավորապես, փոքր հիդրոէլեկտրոկայանների (վերականգնվող էլեկտրաէներգիա) և «ԱՐԻ» (ներդրումների շնորհիվ արտոնյալ պայմաններով գյուղացիներին միկրովարկերի տրամադրում) ծրագրերը:

Վարչապետը հարցազրույց է տվել «Ռոյթերս» գործակալությանը և ֆրանսիական «Լյո մոնդ» օրաթերթին:

Օրվա երկրորդ կեսին ծրագրված է Ա.Հարությունյանի հանդիպումը ֆրանսիացի գործարարների և ներդրողների հետ: Վարչապետի հանդիպումները շարունակվելու են մարտի 29-ին:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---